Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը Չինաստանի ավանդական գործընկերն է. ՉԺՀ Պետխորհրդի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Հայաստանը Չինաստանի ավանդական գործընկերն է. ՉԺՀ Պետխորհրդի վարչապետը 
շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, նշված է. «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Չինաստանի համար Հայաստանը բարեկամական համագործակցության ավանդական գործընկեր է: Վերջին տարիներին հայ-չինական հարաբերություններում պահպանվում է առողջ և կայուն զարգացման դինամիկա, շարունակաբար ամրապնդվում է քաղաքական փոխվստահությունը, շոշափելի արդյունքներ են ձեռք բերվել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման գործում: Պատրաստ եմ պահպանել Ձեզ հետ սերտ աշխատանքային շփումներ և ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունների անշեղ զարգացման, բոլոր ոլորտներում գործնական համագործակցության ամրապնդման համար՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:

Ցանկանում եմ Ձեզ նորանոր հաջողություններ այս բարձր պետական պաշտոնում»:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]