Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նիստին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նիստին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունվարի 15-ին  Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի մակարդակով ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նիստին, որն անցկացվել է Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող պետությունների ձևաչափով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստը նվիրված էր ռազմական ու քաղաքական տեսանկյունից «Վճռական աջակցություն» առաքելության ընթացքի շուրջ կարծիքների փոխանակմանը, կոալիցիոն ուժերի երկարաժամկետ խնդիրների և Աֆղանստանի զարգացման հեռանկարների քննարկմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]