1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ուրվականներ որսացողների» մասին նոր ֆիլմը կթողարկվի 2020 թվականին. Deadline

«Ուրվականներ որսացողների» մասին նոր ֆիլմը կթողարկվի 2020 թվականին. Deadline

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Sony Pictures ստուդիան պլանավորում Է «Ուրվականներ որսացողները» ֆիլմի շարունակությունը վարձույթ հանձնել 2020 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Deadline պորտալը:

Կինոնկարի ռեժիսորը կդառնա Ջեյսոն Ռայթմանը («Ջունո», «Երկնքում լինեի»), որի հայրը՝ Այվենը, ֆիլմը նկարահանել Է 1984 թվականին: Ջեյսոն Ռայթմանը եւ (ռեժիսոր) Գիլ Քինանը համատեղ սցենար են գրել ֆիլմի համար, ինչը գաղտնի Էր պահվում մինչ այս պահը»,-նշում Է հրատարակությունը:

Պլանավորվում Է, որ նկարահանումները կսկսվեն 2019 թվականի ամռանը: Առայժմ տեղեկատվություն չկա այն մասին, թե ֆիլմին արդյոք կմասնակցեն օրիգինալ կինոնկարի դերասանները: Deadline-ը նշում Է, որ ժապավենը կապվված չի լինելու ռեժիսոր Պոլ Ֆիգի «Ուրվականների որսորդների» (2016 թ.) հետ:

«Ուրվականներ որսացողները» ամերիկյան կատակերգական-ֆանտաստիկ ֆիլմ Է գիտնականների մասին, որոնք զբաղվում են պարանորմալ երեւույթների ուսումնասիրությամբ: Կինոնկարն ԱՄՆ-ում դարձել Է 1984 թվականի վարձույթի առաջատարը: Գլխավոր դերերը կատարել են Բիլ Մյուրեյը, Դեն Էյքրոյդը, Հարոլդ Ռամիսը, Էռնի Հադսոնը եւ Սիգուռնի Ուիվերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]