Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մարտ

Տիգրան Գրիգորյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Գրիգորյանին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հունվարի 11-ի ԲԴԽ-2-Ո-9 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ