Հիգուայինը «Չելսի» կտեղափոխվի այս շաբաթվա ընթացքում
17:22, 16 Հունվար 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբը նպատակ ունի մինչև ընթացիկ շաբաթվա վերջ ավարտել Հիգուայինի տեղափոխության հարցերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Telegraph-ը: Արգենտինայի ազգային թիմի հարձակվող Գոնասալո Հիգուայինը վարձակալությամբ հանդես է գալիս «Միլան»-ում, իսկ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են Թուրինի «Յուվենտուս»-ին:
Հիգուայինը 2016 թվականին տեղափոխվեց «Յուվենտուս» «Նապոլի»-ից, իսկ մինչ այդ հանդես էր գալիս Մադրիդի «Ռեալ»-ում: Արգենտինայի հավաքականում հանդես է գալիս 2009 թվականից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում