Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում մահացած վեց ամսական երեխայի մոտ A և B գրիպի վիրուսներ չեն հայտնաբերվել

Հայաստանում մահացած վեց ամսական երեխայի մոտ A և B գրիպի վիրուսներ չեն 
հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացած 6 ամսական երեխայի մոտ A և B գրիպի վիրուսներ չեն հայտնաբերվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`երեխայի մահվան վերաբերյալ պարզաբանում է տարածել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը: Պարզաբանման մեջ նշվում է, որ երեխան, որը բնակվում էր Աշտարակ քաղաքում, այս տարվա հունվարի 12-ին ժամը 21:50-ին հիվանդության 3-րդ օրն ընդունվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:
«Հիվանդությունը սկսվել է ջերմաստիճանի բարձրացմամբ, կատարալ երևույթներով, այնուհետև առաջացել է խիստ ընդհանուր թուլություն, որի պատճառով ծնողները դիմել են հիվանդանոց: Ընդունվելիս երեխայի վիճակը եղել է ծայրահեղ ծանր, առկա էին բոլոր վերջույթների կաթված, մկանային տոնուսը և ռեֆլեքսները վերջույթներում բացակայում էին: Շնչառության ընկճման պատճառով երեխան անց է կացվել արհեստական շնչառության:

Կատարվել են բազմաթիվ լաբորատոր հետազոտություններ, նյարդաբանի խորհրդատվություն, գլխուղեղի կոմպյուտերային տոմոգրաֆիա, ողնուղեղային պունկցիա: Հայտնաբերվել է գլխուղեղի և ողնուղեղի բորբոքում (էնցեֆալոմիելիտ): Վիրուսոլոգիական հետազոտությունները կատարվել են կենտրոնական CDC լաբորատորիայում, A և B գրիպի վիրուսներ չեն հայտնաբերվել: Երեխան ստացել է հակաբակտերիալ, հակավիրուսային, սիմպտոմատիկ բուժում, սակայն բուժումը եղել անարդյունավետ և հունվարի 16-ին ժամը 00:30 երեխան մահացել է»,-ներկայացվում է գրառման մեջ:

Սոցիալական ցանցերում տարածվել է տեղեկատվություն, որ գրիպից  «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում երեխա է մահացել: Որոշ լրատվամիջոցներ, առանց ճշտելու տեղեկությունը, տարածել են, որ Հայաստանում երեխաներ են մահանում վիրուսից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]