Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դավիթ Անանյանը հորդորում է «Գազպրոմ Արմենիա»-ում ՊԵԿ-ի ստուգումները չկապել գազի գնի հետ

Դավիթ Անանյանը հորդորում է «Գազպրոմ Արմենիա»-ում ՊԵԿ-ի ստուգումները չկապել 
գազի գնի հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՊԵԿ-ը շարունակում է «Գազպրոմ Արմենիա»-ում ստուգումները: Դրանք սովորական, ընթացիկ ստուգումներ են՝ կապված բյուջեի հետ փոխհարաբերությունները ճշտելու հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Մենք մամուլի հաղորդագրություն ենք տարածել, որ այնտեղ կա նաև որոշակի քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտություն: Ընթացիկ պրոցեսը շարունակվում է և ես խորհուրդ կտամ գազի գնի փոփոխությունը կամ այդպիսի ակնկալիքները մեր հսկողության հետ չկապել: Առաջին անգամ չէ, որ ՊԵԿ-ը «Գազպրոմ Արմենիա»-ում ստուգում է իրականացնում: Ասեմ, որ այս պահին գործընթացը կասեցված է, որոշակի ճշգրտող տեղեկություն ձեռք բերելու նպատակով»,- նշեց Դավիթ Անանյանը:

Դավիթ Անանյանն անդրադարձավ նաև շոու բիզնեսը հարկելու վերաբերյալ հարցադրմանը: Նա տեղեկացրեց, որ դե այդ ոլորտից ոչ ոք չի դիմել, չի ասել, որ պատրաստ է իր եկամուտները հայտարարագրել:

«Թե ինչ կանենք մենք, կարծում եմ, որ կարճ ժամանակում մեր լրատվական ծառայության միջոցով կտեղեկանաք: Վստահեցնում եմ չենք անելու օրենսդրությունից չբխող որևէ գործողություն»,-ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]