1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ստեփանակերտում մեկնարկել են ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովի աշխատանքները. Արցախում այն առաջին անգամ է անցկացվում

Ստեփանակերտում մեկնարկել են ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովի աշխատանքները. 
Արցախում այն առաջին անգամ է անցկացվում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱևՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ստեփանակերտում մեկնարկել է Հայ Յեղափոխական Դաշնակցության 33-րդ ընդհանուր ժողովը: Ինչպես հաղորդքում է «Արմենպրես»-ը, ժողովին մասնակցում են աշխարհի շուրջ 30 երկրներից կուսակցության ավելի քան 100 ներկայացուցիչներ և հրավիրյալներ, ովքեր հունվարի 16-24-ը կքննարկեն ՀՅԴ նախորդ չորս տարիների գործունեությունը, կորոշեն կուսակցության առաջիկա տարիների ռազմավարությունն ու անելիքները։ Իսկ ժողովի ավարտին կընտրվի կուսակցության բարձրագույն գործադիր մարմնի՝ ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը:

Բացելով պաշտոնական նիստը՝ ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը ողջունել է ներկաներին և նշել, որ ժողովը գումարվում է խիստ պատասխանատու ժամանակահատվածում, և «Դաշնակցության» 128 տարվա պատմության ընթացքում այն առաջին անգամ է տեղի ունենում Արցախում:

«Ոչ միայն ժողովի ընթացքը, այլ նաև արդյունքը, որդեգրած քաղաքական ուղեգիրն ու ռազմավարությունը լինելու են պարտավորեցնող և ուղենշող: Հուսով եմ, որ հերթական ընդհանուր ժողովը իր ավարտին կարձանագրի ամրության և վճռականության նոր նիշ, կունենա որոշումների ու բանաձևերի այնպիսի փաթեթ, որն ուղեցույց կդառնա առաջիկա տարիների համար, կորդեգրի այնպիսի քաղաքական օրակարգ, որով կերաշխավորվի մեր զույգ պետությունների ներքին ամրությունը և արտաքին մարտահրավերներին դիմագրավելու ունակությունը: 2019 թ.-ի ապրիլին լրանում է «Դաշնակցության» Արցախ վերադառնալու 30-ամյակը: Կանգնած լինելով Արցախի ազատագրման և արցախահայ պետականության վերականգնման ակունքներում՝ անցած 30 տարիների ընթացքում «Դաշնակցության» աշխարհասփյուռ ընտանիքն իր ներուժի զգալի մասը ներդրել է Արցախում: Կյանքում իրողություն է դարձել ««Դաշնակցությունն» ու Արցախը բնական դաշնակիցներ են» կարգախոսը: Մենք լիարժեք գիտակցում ենք, որ Արցախի հաղթանակը մեր հաջողությունների միայն մի փոքր մասնիկն է»,- ասել է Դավիթ Իշխանյանը:

 Ընդհանուր ժողովին իր օրհնանքի խոսքն է ասել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Նա շնորհակալություն է հայտնել կուսակցությանը, որ 130 տարի մեր ազգային գործը միշտ առաջ է տարել, նահատակներ է տվել, կորուստներ է ունեցել, բայց համառորեն մեր ազգային դրոշը փորձել է բարձր պահել: «Հայ Դատի հարցերը միշտ ջանացել եք առաջ տանել: Ունեք ձեր յուրահատուկ մասնակցությունը հայրենիքի պաշտպանության գործում՝ պետականաշինության և քաղաքական ասպարեզնեում, ներդրումների ոլորտում»,- ավելացրել է Արցախի թեմի առաջնորդը:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն էլ նշել է, որ արդեն սովորույթի ուժ է ստացել յուրաքանչյուր ընդհանուր ժողովի առիթով ասելը, որ այն բացառիկ ազգային-քաղաքական իրավիճակում է տեղի ունենում։

«Այսուհանդերձ, ընդունենք, որ նախորդ ժողովին հաջորդած տարիներից յուրաքանչյուրը, իսկապես, բացառիկ կարևոր ու լարված է եղել մեր ժողովրդի և կուսակցության համար: Մեր երկրի անվտանգության ապահովման և Արցախի հարցի արդարացի լուծման խնդիրների համադրումը Հայաստանի հետագա զարգացման ռազմավարության հետ որևէ այլընտրանք չունի»,- ասել է Հրանտ Մարգարյանը:

Բացման հանդիսավոր նիստից հետո ժողովի մասնակիցներն այցելել են Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ու ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի հուշաքարին:

Ընդհանուր ժողովի հանդիսավոր բացմանը ներկա էին ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը և այլ պաշտոնատար անձինք:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]