Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ժորդի Ալբան ցանկանում է կարիերան ավարտել «Բարսելոնա»-ում

Ժորդի Ալբան ցանկանում է կարիերան ավարտել «Բարսելոնա»-ում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Ժորդի Ալբան ցանկություն ունի կարիերան ներկայիս ակումբում ավարտել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Mundo Deportivo-ն: Ալբայի խոսքով` «Բարսելոնա»-ն իր երազանքների թիմն է, որտեղ ինքը հայտնվել է 8 տարեկանից, որից հետո ստիպված է եղել հեռանալ: ««Բարսելոնա»-ն լավագույն թիմն է աշխարհում: Եվ ես կուզենայի կարիերաս ավարտել այստեղ»,-ասել է նա:

Ժորդի Ալբան «կապտանռնագույնների» ակադեմիայի սան է: Նրա պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ ավարտվում է 2020 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]