Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԱԺ նորընտիր պատգամավորները դրական տպավորություն են գործել Նաիրա Զոհրաբյանի վրա

ԱԺ նորընտիր պատգամավորները դրական տպավորություն են գործել Նաիրա 
Զոհրաբյանի վրա

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներից շատերն իրենց պրոֆեսիոնալ որակներով տպավորել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զոհրաբյանը հայտնեց հունվարի 16-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Անկեղծ պետք է խոստովանեմ, որ այս 2-3 օրերին խորհրդարանական քննարկումների ընթացքում ինձ բավական դուր եկան նորընտիր և երիտասարդ պատգամավորներն իրենց պրոֆեսիոնալ որակներով: Եթե երեկ և նախորդ օրը նշում էի, որ երևի ժամանակ է պետք, որ կարողանամ գնահատել նրանց աշխատանքը, ապա այսօր ես տեսա բազմաթիվ երիտասարդ, բայց պատրաստված գործիչների, ովքեր կարող են լուրջ բովանդակություն հաղորդել խորհրդարանական աշխատանքին»,- ասաց Զոհրաբյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամը նաև նշեց, որ իրեն տպավորել են նաև ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներից ոմանց ինքնակենսագրականները:

7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը մեկնարկել է հունվարի 14-ին:

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է երեք քաղաքական ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն և «Լուսավոր Հայաստան» կուսակցություն:  ԱԺ առաջին նիստում միաձայն նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը: Ազգային Ժողովի 2 փոխնախագահների պաշտոնում «Իմ քայլը» խմբակցության կողմից ընտրվեցին Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: Ընդդիմության փոխխոսնակի պաշտոնում ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը: «Լուսավոր Հայաստան»-ը առաջադրել էր Մանե Թանդիլյանի թեկնածությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]