Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Դատարանը հետաձգեց Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը

Դատարանը հետաձգեց Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  դատարանը գրություն էր ստացել, որ մեղադրող Առաքելյանը անձնական խնդիրների պատճառով բացակայում է, ուստի դատարանը որոշում է կայացրել նիստը հետաձգել և նշանակել փետրվարի 13-ին ժամը 13:00-ին:

Սերժ Սարգսյանի եղբորորդու Հայկ Սարգսյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք խոսել է իր  եղբոր՝ Նարեկ Սարգսյանի հետ, ով գտնվում էր հետախուզման մեջ և հայտնաբերվել էր Չեխիա մայրաքաղաք Պրահայում. Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ խոսել է և նա պահվում է լավ պայմաններում: Նա նշեց, որ Նարեկի կողմից որևէ դժգոհություն չի եղել պահման պայմանների հետ կապված:

Դեկտեմբերի 7-ին Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը Սարգսյանն ազատ արձակվել է  կալանքից 50 մլն դրամ գրավի դիմաց։

Հայկ Սարգսյանը կալանավորվել էր հուլիսի 11-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի՝ Երևանի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի «P266» մոդելի ատրճանակով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի և 34-104-րդ հոդվածի հատկանիշներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]