Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Մեծ Բրիտանիայում հնարավոր է Եվրամիությանն անդամակցության շուրջ երկրորդ հանրաքվեն. Ֆարաջ


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի Անկախության կուսակցության նախկին առաջնորդ (2006 – 2009 եւ 2010 – 2016) Նայջել Ֆարաջը գտնում Է, որ Մեծ Բրիտանիայում հնարավոր Է Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ երկրորդ հանրաքվեի անցկացումը: Այս կարծիքը նա հունվարի 16-ին հայտնել Է Sky News հեռուստաընկերությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մեծ Բրիտանիան, «հավանաբար, պատրաստվում Է երկրորդ հանրաքվեին», եւ խորհրդարանականները, մերժելով Brexit-ի շուրջը վարչապետ Թերեզա Մեյի գործարքը, (խորհրդարանում) համաձայնագրի նկատմամբ այն վերաբերմունքն են ցույց տվել, ինչին այն արժանի Էր»: «Վեսթմինսթերում եռանդուն ջանքեր կգործադրվեն» Եվրամիությանն անդամակցության շուրջը «երկրորդ հանրաքվեի անցկացման ուղղությամբ», նշել Է քաղաքական գործիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ