1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Քամին ավերածություններ է պատճառել Գավառ քաղաքում

Քամին ավերածություններ է պատճառել Գավառ քաղաքում

ԳԱՎԱՌ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 15-16-ի ընթացքում Գավառ քաղաքում գրանցված ավերիչ ուժգնության քամիները լուրջ վնասներ են պատճառել Գավառ քաղաքի տնտեսություններին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանից, քամին պոկել եւ ցած է շպրտել Կաբելագործների փողոցի բազմաբնակարան շենքի երկու, Արծվաքար թաղամասի մեկ առանձնատան, սովխոզնիկների թաղամասի 1 անասնագոմի տանիքներ:

«Կաբելագործների բազմաբնակարան մեկ շենքի տանիքն ամբողջովին է քանդված, մյուսը՝ մոտ 70 տոկոսով: Ամբողջովին են քանդված նաեւ Արծվաքարում գտնվող առանձնատան եւ սովխոզնիկների փողոցի անասնագոմի տանիքները:Վնասվել է նաեւ երկու ավտոմեքենա: Բարեբախտաբար, զոհեր կամ վիրավորներ չկան: Այդուհանդերձ, տնտեսություններին հասցված վնասներն էական են: Գավառի քաղաքապետարանում ստեղծված համապատասխան հանձնաժողովը հաշվարկում ու գնահատում է քամու պատճառած վնասների մոտավոր չափերը, որի արդյունքները կներկայացվի մարզային հանձնաժողովի քննարկմանը»,-ներկայացրեց Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]