Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի լուծել Բաքվում ձերբակալված Մարատ Գալստյանին Ռուսաստան վերադարձնելու հարցը

ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի լուծել Բաքվում ձերբակալված Մարատ Գալստյանին Ռուսաստան վերադարձնելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հուսով Է, որ Ադրբեջանում ձերբակալված ռուսաստանցի Մարատ Ուելդանով-Գալստյանին Ռուսաստան վերադարձնելու հարցը կհաջողվի լուծել երկխոսության ճանապարհով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

2018 թվականի արդյունքներին նվիրված մեծ մամուլի ասուլիսում Լավրովը նշել Է, որ Ռուսաստանի այն քաղաքացիներին վերաբերող հարցերը, որոնք դժվարին կացության մեջ են հայտնվել այլ պետություններում, այդ թվում՝ ԱՊՀ-ի երկրներում, ԱԳՆ-ի կողմից պարբերաբար արծարծվում են երկկողմ շփումների ընթացքում:

«Համարձակվում եմ ձեզ հավաստիացնել, որ այս կոնկրետ թեման եւս արծարծվել Է ադրբեջանցի մեր գործընկերների հետ վերջերս կայացած բանակցությունների ընթացքում: Հուսով եմ, որ մենք երկխոսության միջոցով եւ իրավական նորմերի վրա հենվող որոշումներով կկարողանանք հասնել բոլորին բավարարող արդյունքի եւ կկարողանանք այդ քաղաքացուն վերադարձնել Ռուսաստան»,-հայտարարել Է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Մարատ Ուելդանով-Գալստյանը ձերբակալվել Է Բաքվում 2016 թվականի հուլիսին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]