Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանն առաջին անգամ կներկայացնի ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի թեկնածու

Հայաստանն առաջին անգամ կներկայացնի ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային 
գրասենյակի ղեկավարի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետությունում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Թաթուլ Հակոբյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, վերջինս նախարարի պաշտոնակատարին ներկայացրել է մանրամասներ այս տարի սեպտեմբերին նախատեսավող ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի գրասենյակի նոր ղեկավարի ընտրության վերաբերյալ: Նա նշել է, որ ԱՀԿ անդամ 53  երկրները իրավասու են ներկայացնելու թեկնածուներ:

Առողջապահության նախարարության առաջարկով, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, արտաքին գործերի նախարարությունը ներկայացրել է Թաթուլ Հակոբյանի թեկնածությունը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային տնօրենի պաշտոնում ընտրվելու համար: 

Սեպտեմբերին կայանալիք ընտրության ժամանակ 53 երկրի պատվիրակներ կքվեարկեն թեկնածուներից մեկի օգտին, իսկ կընտրվի այն թեկնածուն, ով կստանա առնվազն 27 ձայն: Այսպիսով, ընտրությունները մրցակցային են:

Արսեն Թորոսյանն ու Թաթուլ Հակոբյանը քննարկել են մրցույթի նախապատրաստական աշխատանքները և միջոցառումների ժամանակացույցը:

Նախարարի պաշտոնակատարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու գործընթացին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]