Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Փետրվար

Մոսկվան 2019 թվականին առաջընթաց է ակնկալում ԼՂ հակամարտության կարգավորման գործում. Լավրով

Մոսկվան 2019 թվականին առաջընթաց է ակնկալում ԼՂ հակամարտության 
կարգավորման գործում. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն այս տարի առաջընթաց Է ակնկալում ԼՂ հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 16-ին հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով 2018 թվականի արդյունքներին նվիրված մեծ մամուլի ասուլիսում:

«Այս ամիս պլանավորվում Է Ռուսաստանից, Ֆրանսիայից եւ ԱՄՆ-ից համանախագահների (ԵԱՀԿ Մինսկի խմբի-խմբ.) հերթական շփումը Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Այնպես որ, կարծում եմ, այս ուղղությամբ Էլ մենք կկարողանանք օժանդակել հակամարտության կարգավորմանը, որը ձգձգվածի գծեր Է ձեռք բերել, բայց որը միանգամայն ենթակա Է լուծման Երեւանի ու Բաքվի բարի կամքի առկայության եւ միջազգային հանրության՝ ի դեմս համանախագահների աջակցության դեպքում»,-ասել Է նա:

Հունվարի 16-ին Փարիզում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկությամբ և մասնակցությամբ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ