1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Բանանց»-ը նոր պաշտպան ունի  

«Բանանց»-ը նոր պաշտպան ունի

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբն իր կազմում նոր համալրում ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Բանանց» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել Ռոբերտ Դարբինյանի հետ, որն արդեն միացել է թիմին ու մասնակցում է ամենօրյա մարզումներին:

Ռոբերտ Դարբինյանը պաշտպան է, մինչ այս հանդես է եկել «Շիրակում», Ռոբերտի վերջին ակումբը եղել է «Արարատ-Արմենիան»:

19-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 33 միավորով «Ալաշկերտ»-ն է: Երկրորդ տեղում 29 միավորով «Բանանց»-ն է: Եռյակը 37 միավորով եզրափակում է «Փյունիկ»-ը: 4-րդ տեղում 26 միավորով «Արարատ-Արմենիա»-ն է: Նրան հաջորդում է «Լոռի»-ն՝ 25 միավորով: 22 միավոր հավաքած Գյումրու «Շիրակ»-ը 6-րդն է: «Գանձասար-Կապան»-ը նույնպես ունի 22 միավոր: 13 միավորով նախավերջին տեղում «Արարատ»-ն է, իսկ «Արցախ»-ն ունի 12 միավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]