Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի զինվորականները երկրի պատմության մեջ առաջին անգամ աշխատավարձ չեն ստացել «շաթդաունի» պատճառով

ԱՄՆ-ի զինվորականները երկրի պատմության մեջ առաջին անգամ աշխատավարձ չեն ստացել «շաթդաունի» պատճառով

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Առափնյա պահպանության հրամանատար ծովակալ Կառլ Շուլցը նամակ Է հղել իր ստորադրյալներին՝ նախազգուշացմամբ, որ ֆեդերալ կառավարության աշխատանքի դադարեցման («շաթդաուն») պատճառով նրանք աշխատավարձ չեն ստանա: Ուղերձում նա նշել Է, թե, որքան իրեն հայտնի Է, դա աննախադեպ Է երկրի պատմության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այսօր դուք չեք ստանա ձեր հերթական աշխատավարձը: Այսպիսով, որքան ինձ հայտնի Է, մեր ազգի պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ի զինված ուժերի ծառայողներին աշխատավարձ չի վճարվել բյուջետային ֆինանսավորման դադարեցման ընթացքում»,- ասված Է նամակում, որը հունվարի 15-ին զետեղվել Է ԱՄՆ-ի Առափնյա պահպանության կայքում:
Շուլցը նշել Է, որ գիտակցում Է, թե այս իրավիճակն ինչ անհանգստություն Է առաջացնում ծառայողների եւ նրանց ընտանիքների մոտ, ինչի կապակցությամբ նրանց անունից սերտ համագործակցություն Է իրականացվում մի շարք կազմակերպությունների հետ: «Այս առնչությամբ ես ուրախ եմ հայտնելու, որ Coast Guard Mutual Assistance («Առափնյա պահպանության փոխադարձ օգնություն») ոչ առեւտրային բարեգործական կազմակերպությունը 15 միլիոն դոլարի չափով նվիրատվություն Է ստացել USAA ընկերությունից՝ օգնության կարիք ունեցող մեր մարդկանց օժանդակելու նպատակով»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]