Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանում սկսվել Է ռուս զինծառայողների նախապատրաստումը «Հրետանային կրակի վարպետները» մրցույթին

Հայաստանում սկսվել Է ռուս զինծառայողների նախապատրաստումը «Հրետանային կրակի վարպետները» մրցույթին
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանում «Հրետանային կրակի վարպետները» մրցույթին նախապատրաստվելու նպատակով, որն անցկացվում Է 2019 թվականի Բանակային միջազգային խաղերի շրջանակում, սկսվել Է նռնակաձիգների եւ ականաձիգների ուսուցումը: Պարապմունքներն անցկացվում են «Ալագյազ» զորափորձարանում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, զինծառայողները մշակում են կրակային ու տակտիկական պատրաստության, ինչպես նաեւ ձեռքի նռնականետներից ու ականանետներից պայմանական հակառակորդին նմանակող թիրախներին անվրեպ հրաձգության նորմատիվները: Վարորդներն ու մեխանիկ-վարորդները ցերեկային ու գիշերային ժամերին ռազմական տեխնիկայի վարման նորմատիվներ են կատարում կտրտված ձյունապատ լեռնային-ժայռոտ տեղանքում՝ գիշերային տեսունակության սարքերի օգտագործմամբ:
Կազմավորված նռնականետային ու ականանետային հաշվարկները մեկ ամսվա ընթացքում վարժանքներ են կատարելու 5 կիլոմետր երկարությամբ երթուղու հաղթահարման անհատական մրցավազքում՝ թիրախներ խոցելով ՌՊԳ-7 ձեռքի հակատանկային նռնականետով, եւ 5-կիլոմետրանոց Էստաֆետում՝ խոչընդոտների հաղթահարմամբ եւ ականանետներից կրակ բացելով:
Ականաձիգների ու նռնակաձիգների գործնական պարապմունքներին մասնակցում են հարյուրից ավելի զինծառայողներ եւ շուրջ 50 միավոր հատուկ ռազմական տեխնիկա:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]