Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Փետրվար

Հայկական շուկա, լավաշ, կոնյակ. «Մադրիդցիներն աշխարհում» հայտնի ճանապարհորդական հեռուստանախագիծն անդրադարձել է Հայաստանին


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի «Մադրիդցիներն աշխարհում» հայտնի ճանապարհորդական հեռուստանախագիծն ԻԹ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ հաղորդում է նկարահանել Հայաստանի մասին, որը եթերում հեռարձակվել է հունվարի 15-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Telemadrid»-ը:

«Հայաստանը համարվում է առաջին քաղաքակրթություններից մեկի ծագման վայրը, հետեւաբար, մենք չէինք կարող բաց թողնել տպավորիչ Պատմության թանգարանը, որը գտնվում է Երևանի Հանրապետության հրապարակում: Այս թանգարանն ունի ավելի քան 400 հազար ցուցանմուշ: Դրանց թվում աշխարհում ամենահին կոշիկն է, որն ավելի քան 5,500 տարվա է», -նշվում է հրապարակման մեջ:

Նախագիծն անդրադարձ է կատարել Մատենադարանին, այնտեղ պահվող ձեռագրերին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարանին, որը պատմում է 20-րդ դարասկզբին զոհված 1.5 մլն հայերի մասին:

Նախագծում ներկայացվել է նաև հայկական շուկան, կոնյակը, լավաշը, գորգերը, խաչքարերը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ