Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են երրորդ բողոքը ներկայացնել ՄԻԵԴ

Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են երրորդ բողոքը ներկայացնել ՄԻԵԴ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը պատրաստվում է երրորդ բողոքը ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 16-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

Օրբելյանի խոսքով` ՄԻԵԴ ներկայացնելու համար երրորդ բողոքը դեռևս մշակման փուլում է և կախված է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդության քննության արդյունքից:

Բողոքը իր մեջ ներառելու է որոշակի խախտումների արձանագրում, որոնք, ըստ պաշտպանի, եղել են քաղաքական դրդապատճառներից ելնելով: «Կարևոր է հասկանանք սույն գործով դատարանը ինչ որոշում կկայացնի և ինչպես կհիմնավորվի: Այսինքն` անհրաժեշտ են դատարանի հիմնավորումներն ու պատճառաբանությունները»,- ասաց Օրբելյանը:

Պաշտպանը հայտնեց, որ դատարանը կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը չի քննել, ու այդ հարցը դառնում է առարկայազուրկ, քանի որ Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը իր մեջ ներառում է նաև գրավի կիրառման հարցը և առանձին գրավի միջնորդությունը քննարկելը դառնում է անիմաստ:

«Եթե դատարանը մերժի ՀՔԾ-ի միջնորդությունը, գրավի միջնորդությունը կլինի առարկայական»,- եզրափակեց Օրբելյանը:

Ավելի վաղ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ խափանման միջոցը քննող դատավոր Արթուր Մկրտչյանի ինքնաբացարկի վերաբերյալ:

Դատավոր Նելլի Բաղդասարյանի՝ դատախազների և քննիչի միջնորդությունը բավարարելուց և ինքնաբացարկ հայտնելուց հետո կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննարկումը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին, սակայն դատավոր Գրիգորյանը հունվարի 12-ին նույնպես ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ իր հերթը չի եղել, բայց գործն իրեն է մակագրվել:
Այդ ամենից հետո գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին:

Դատարանը  քննում է Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]