Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մարտ

Հրապարակվել են ամենից շատ լուսանկարվող տուրիստական վայրերը


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենից շատ լուսանկարվող տուրիստական վայրերի վարկանիշը գլխավորել Է Շրի Լանկայի Կոլոմբո քաղաքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:

Երկրորդ տեղն զբաղեցրել Է Յոկոհաման (Ճապոնիա), երրորդը՝ Մգահինգա գորիլաների ազգային բնայգին (Ուգանդա), չորրորդը՝ Բադեն-Բադենը (Գերմանիա), հինգերորդը՝ Սան-Խուանը (Պուերտո-Ռիկո): Ցուցակում նաեւ տեղ են գտել Վիկտորիա ջրվեժը (Զիմբաբվե), Վադի-Ռամ ազգային բնայգին (Հորդանան), Հարիս կղզին (Շոտլանդիա) եւ ուրիշներ: Վարկանիշը կազմվել Է սոցիալական ցանցերի օգտատերերի 1,3 մլն լուսանկարների վերլուծության հիման վրա, որն անցկացվել Է հեռախոսների արտադրության խոշորագույն ընկերության կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ