1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱԺ պատգամավորն առաջարկում է քննարկել նախկինում նշանակված և գործող Հայաստանի որոշ դեսպանների նպատակահարմարության հարցը

  ԱԺ պատգամավորն առաջարկում է քննարկել նախկինում նշանակված և գործող 
Հայաստանի որոշ դեսպանների նպատակահարմարության հարցը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն առաջարկում է որևէ երկրում դեսպան նշանակելուց առաջ այդ թեկնածուին նախապես հրավիրել խորհրդարան և ուղղել որոշակի հարցեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Բաբաջանյանը նշեց նաև, որ նախորդ իշխանության ժամանակ նշանակված և այսօր գործող մի շարք դեսպանների հարցը ևս պետք է քննարկվի:

«Նիստում քննարկվում էր արտաքին հարաբերութունների մշտական հանձնաժողովի նախագահի հարցը, և ես շատ էի ուզում իմանալ, թե նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանն ինչ է մտածում մի շարք դեսպանների նշանակումներ առաջիկայում թույլ չտալու մասին: Ես ուզում եմ, որ մենք կանգ առնենք այսօր նախկինում նշանակված Վրաստանում Հայաստանի դեսպանի, Ռուսաստանում ՀՀ Սերժ Սարգսյանի նշանակած դեսպանի նպատակահարմարության հարցի շուրջ: Ես ուզում եմ, որ քննարկենք այսօր գործող դեսպանների հարցը, որոնք շարունակում են պաշտոնավարել նախկին նշանակման հետևանքով»,-ասաց Բաբաջանյանը:

Նրա կարծիքով` այս հարցերը պետք է քննարկեն խորհրդարանում, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի շրջանակում: Պատգամավորը նաև առաջարկում է, որ հանձնաժողովը որպես գլխադասային այսուհետ պարտադրի, որ բոլոր թեկնածուները, որոնք պատրաստվում են ներկայանալ որևէ երկրում,  անպայման հրավիրվեն Ազգային ժողով: «Հանձնաժողովում նրանց պետք է հարցադրումներ ուղղվեն, նրանք էլ պարտավոր են ԱԺ-ին ներկայացնել իրենց պատկերացումները, տեսլականը և մոտեցումները այդ երկրում հարաբերությունների տեսանկյունից»,-նշեց պատգամավորը:

Նա շեշտեց, որ այդ հարցն իրենց խմբակցության համար չափազանց առանցքային է, և ամեն ինչ անելու են, որպեսզի մինչ դեսպանների նշանակվելն այդ կարգը հնարավոր լինի ապահովել:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Ռուբեն Ռուբինյանն է:

Հունվարի 15-ի հերթական նիստում խորհրդարանը փակ քվեարկությամբ ընտրեց ԱԺ փոխնախագահներին:  Իշխանական՝ «Իմ քայլը» խմբակցությունից փոխնախագահներ ընտրվեցին Ալեն ու Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: Իսկ ընդդիմադիր փոխնախագահ ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու Վահե Էնֆիաջյանը: Ազգային ժողովն ընդունեց նաև 11 մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին որոշման նախագիծը: «Իմ քայլը» խմբակցությունը կնախագահի 8,  «Բարգավաճ Հայաստան»-ը` 2, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ 1 հանձնաժողովում: Նիստում խմբակցությունները ներկայացրել էին նաև իրենց թեկնածուներին: Այսօրվա նիստում շարունակվում են հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]