Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մխիթար Հայրապետյանն ԱԺ-ում իր ղեկավարելիք հաձնաժողովն ամենակարևորն է համարում

Մխիթար Հայրապետյանն ԱԺ-ում իր ղեկավարելիք հաձնաժողովն ամենակարևորն է 
համարում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի հանձնաժողովների շարքում կարևորագույնը Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունվարի 16-ին տեղի ունեցած ԱԺ նիստում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Մխիթար Հայրապետյանը:

«Այստեղ անելիքները բազում են, և ես առավել քան վստահ եմ, որ դրանք արդյունք են տալու: Գործադիրը ավանդաբար իր վրա վերցրել է օրենքի նախագծեր բերելու առյուծի բաժինը, և սա շատ բնական է, որովհետև դու գործադիրում աշխատելով նկատում ես բոլոր բացերը, որոնք քեզ թույլ չեն տալիս շարժվել առաջ: Նաև իմ մասով կարող եմ ասել, որ սփյուռքի նախարարի պաշտոնում թեկուզ և ոչ երկար աշխատելու իմ փորձը ներդրվելու է հանձնաժողովի աշխատանքներում»,- ասաց Հայրապետյանը:

Հանձնաժողովի նախագահի թեկնածուն կարևորեց հատկապես կրթության և հանրակրթության ոլորտի փոփոխությունները:

«Իրավագիտակից հայ մարդու կայացման հիմքում ընկած է բարձր որակի կրթությունը: Բազմիցս արդեն խոսվել է, և հատկապես վերջին 8 ամիսներին գործադիրում իմ գործընկերների կողմից բարձրաձայնվել են կրթության ոլորտում առկա խնդիրները, որոնք օրենսդրական փոփոխություններ են պահանջում: ԱԺ-ն այս իմաստով կարևորագույն ներդրում է ունենալու այդ բարեփոխումներում: Հանրակրթական ոլորտը կրթական ոլորտի մեջ շահառուների թվաքանակի առումով ամենածավալունն է, և այստեղ ևս անհրաժեշտ են փոփոխություններ, որոնց զգալի մասը ենթադրում է օրենսդրական բարեփոխումներ»,- ասաց Մխիթար Հայրապետյանը:

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է երեք քաղաքական ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն և «Լուսավոր Հայաստան» կուսակցություն:  ԱԺ առաջին նիստում միաձայն նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը: Ազգային Ժողովի 2 փոխնախագահների պաշտոնում «Իմ քայլը» խմբակցության կողմից ընտրվեցին Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: Ընդդիմության փոխխոսնակի պաշտոնում ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]