Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանն ու ԱՄԷ-ն շրջակա միջավայրի պահպանության համատեղ ծրագրեր կիրականացնեն

Հայաստանն ու ԱՄԷ-ն շրջակա միջավայրի պահպանության համատեղ ծրագրեր 
կիրականացնեն

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը հունվարի 14-16-ը Աբու Դաբիում մասնակցում է «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումին, որին ներկա են աշխարհի տարբեր երկրների շուրջ 4000 մասնակիցներ, այդ թվում՝ պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Էրիկ Գրիգորյանը՝ որպես Միացյալ Արաբական Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարար Թանի Ահմեդ Ալ Զեյուդի հյուր, ներկա է եղել ֆորումի բացման արարողությանը և «Զայեդ կայունություն» մրցանակաբաշխության միջոցառմանը։ Այցի ընթացքում բնապահպանության նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև կստորագրվի փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրի շրջանակներում կողմերը կիրագործեն համատեղ ծրագրեր շրջակա միջավայրի պահպանության բնագավառում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]