Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

Brexit-ը քաոսի Է վերածվում խորհրդարանում գործարքի տապալվելուց հետո. բրիտանական ԶԼՄ-ներ


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորության խորհրդարանում հունվարի 15-ին Brexit-ի պայմանների շուրջ գործարքի ձախողումը քաոսի Է վերածում Եվրամիության կազմից երկրի դուրս գալու ողջ գործընթացը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս գնահատականն են տվել բրիտանական թերթերը՝ վերլուծելով Համայնքների պալատում կայացած քվեարկության արդյունքները, որի ընթացքում 432 պատգամավոր դեմ Է արտահայտվել 2018 թվականի նոյեմբերին Լոնդոնի եւ Բրյուսելի կողմից հավանության արժանացած գործարքին այն դեպքում, երբ համաձայնագրի նախագիծը պաշտպանել Է միայն 202 պատգամավոր:
The Times-ը նշում Է, որ Brexit-ի շուրջ բանակցությունները քաոսային վիճակում են հայտնվել այն պահից ընդամենը 73 օր առաջ, երբ Մեծ Բրիտանիան պետք Է պաշտոնապես լքի Եվրամիությունը: Բերելով քվեարկության վիճակագրությունը՝ հրատարակությունը մատնանշում Է, որ քվեարկությանը դեմ արտահայտված 432 ժողովրդական ընտրյալներից 118-ը իշխող Պահպանողական կուսակցության անդամներ Էին: Այդպիսով՝ վարչապետ Թերեզա Մեյի կողմից առաջադրված նախագիծը մերժել Է խորհրդարանում իշխող կուսակցության խմբակցության պատգամավորների մեկ երրորդը:
The Daily Telegraph-ը, շարունակելով թեման, պարտությունը համարում Է պատմական եւ այն եզրակացությունն Է անում, որ դա նշանակում Է ճգնաժամի խորացում կառավարության մեջ: Հրատարակությունը նույնսիկ սկսում Է խորհրդածել այն բանի շուրջ, թե ով կկարողանար Մեյին փոխարինել թորիների ղեկավարի, հեւտեւաբար նաեւ կառավարության ղեկավարի պաշտոնում: Ամենահեռանկարային թեկնածուների թվում թերթը նշում Է արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնին, ներքին գործերի ներկայիս նախարար Սաջիդ Ջավիդին, Ֆորին օֆիսի ղեկավար Ջերեմի Հանթին եւ Brexit-ի հարցերով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբին:
Financial Times-ն ուշադրություն Է դարձնում այն բանի վրա, որ գործարքի հակառակորդների գերակշռությունը կազմել Է 230 պատգամավոր: Հրատարակությունն այդ ցուցանիշը խոշորագույն պարտությունն Է համարում, որը երբեւիցե կառավարությունը կրել Է Մեծ Բրիտանիայում:
Դրա հետ մեկտեղ թերթը գտնում Է, որ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը ոչ մի շանս չունի հասնելու այն բանին, որ խորհրդարանն անվստահություն հայտնի կառավարության գործող ղեկավարին: Քաղաքական գործիչն այդ ընթացակարգի գործարկման մասին հայտարարել Է քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո: Financial Times-ը դա բացատրում Է նրանով, որ ո՛չ իշխող պահպանողականները, ո՛չ հյուսիսիռլանդացի յունիոնիստները, որոնք խորհրդարանում աջակցություն են ցուցաբերում Մեյի կառավարությանը, չեն ցանկանում արտահերթ համընդհանուր ընտրություններ, որոնք անհրաժեշտ են դառնում վարչապետին անվստահության քվե հայտնելու դեպքում:
The Guardian-ն իր հերթին պարզաբանում Է, թե որքան Էլ որ պահպանողականներից ոմանք սվիններով ընդունեն Մեյի պլանը, նրանք ընտրություններ չեն ցանկանում, որոնցում կարող Է հաղթանակ տանել Քորբինը: Հրատարակությունը նաեւ կանխատեսում Է, որ հունվարի 16-ին պահպանելով իր պաշտոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետը կսկսի «պլան Բ» պատրաստել Brexit-ի վերաբերյալ, որպեսզի փորձի թույլ չտալ ԵՄ-ից դուրս գալը «կոշտ» սցենարով, այսինքն՝ առանց գործարքի: Նա պարտավոր կլինի այն խորհրդարանականներին ներկայացնել արդեն հունվարի 21-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ