Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Փետրվար

ԱՄՆ-ի վարչակազմը 50 հազար ծառայողների Է կանչել արձակուրդից. Washington Post


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնալդ Թրամփի վարչակազմն աշխատանքի Է կանչել շուրջ 50 հազար պետական ծառայողների, որոնց հարկադրական չվճարվող արձակուրդ Էին ուղարկել կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման (շաթդաունի) պատճառով:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Washington Post թերթը: Ինչպես սպասվում Է, աշխատանքի կվերադառնան այն պետական ծառայողները, որոնք պատասխանատու են հարկային հատուցումների վճարման համար, հսկում են թռիչքների անվտանգությունը եւ կատարում են մթերքների եւ դեղամիջոցների ստուգումներ: Ինչպես նշել Է հրատարակությունը, նրանք ստիպված կլինեն աշխատել առանց վարձատրության:

Հունվարի 15-ին ԱՄՆ-ի դատարանը մերժել Է ավիակարգավարների եւ այլ պետական ծառայողների ներկայացնող արհմիությունների դիմումը՝ իշխանություններին պարտավորեցնել աշխատավարձ վճարելու ֆեդերալ հիմնարկությունների այն աշխատողներին, որոնք հարկադրված են աշխատել շաթդաունի պայմաններում: ԱՄՆ-ի մի շարք գերատեսչություններ, ներառյալ Պետդեպարտամենտը, արդարադատության, ներքին անվտանգության, տրանսպորտի եւ գյուղատնտեսության նախարարությունները, կրճատված ռեժիմով են աշխատում դեկտեմբերի 22-ից: Շուրջ 800 հազար պետական ծառայողներ կա՛մ աշխատում են առանց վարձատրության (եթե նրանց աշխատանքը կարեւոր Է համարվում ազգային անվտանգության համար), կա՛մ ուղարկվել են չվճարվող հարկադրական արձակուրդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին»:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ