Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Փետրվար

Բրիտանացիների մեծամասնությունը դեմ Է Մեյի կաբինետին անվստահություն հայտնելու շուրջ քվեարկությանը


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի բնակիչների 53 տոկոսը չի պաշտպանում վարչապետ Թերեզա Մեյի կառավարությանն անվստահության քվե հայտնելու շուրջ քվեարկություն անցկացնելու գաղափարն այն բանից հետո, երբ Համայնքների պալատը հունվարի 15-ի երեկոյան ձայների ճնշող մեծամասնությամբ հրաժարվեց պաշտպանել Brexit-ի վերաբերյալ համաձայնագիրը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հանրային կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացրել Է Sky News հեռուստաալիքը: Միեւնույն ժամանակ հարցման մասնակիցների 38 տոկոսը հանդես Է գալիս նման քվեարկություն անցկացելու օգտին: Նաեւ հարցվածների 61 տոկոսը կարծիք Է հայտնել, որ այժմ Մեծ Բրիտանիան գտնվում Է ճգնաժամի վիճակում: Հասարակական կարծիքի հարցմանը մասնակցել Է 1203 մարդ: Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը նախօրյակին հայտարարել Է վարչապետ Թերեզա Մեյի կառավարությանն անվստաություն հայտնելու ընթացակարգը գործի դնելու մասին:

«Այս կառավարությունը կորցրել Է այս պալատի եւ այս երկրի վստահությունը: Ես ձեզ տեղեկացնում եմ՝ Համայնքների պալատի պարոն խոսնակ, որ ներկայացնում եմ այս կառավարությանն անվստահության քվե հայտարարելու պահանջը»,- ասել Է նա: Քվեարկության արդյունքների հայտարարումից անմիջապես հետո ելույթ ունենալով Համայնքների պալատում՝ Մեյն ասել Է, որ ստեղծված իրավիճակում ինքը կարեւոր Է համարում ապահովել խորհրդարանի պաշտպանությունը: «Առաջին հերթին մեզ անհրաժեշտ Է ստանալ այն բանի հավաստումը, որ այս կառավարությունը վայելում Է խորհրդարանի վստահությունը»,- ասել Է նա: Համայնքների պալատում կառավարության ներկայացուցիչ Անդրեա Լիդսոմը հավաստել Է, որ նախարարների կաբինետը համաձայնություն Է տվել, որ անվստահության քվեի հարցը հունվարի 16-ին քննարկվի խորհրդարանում, եւ որ այս հարցի շուրջը քվեարկությունը կկայանա նույն օրը ժամը 19:00-ին (Երեւանի ժամանակով 23:00-ին), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ