Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քրդական լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանի նոր ԱԺ-ի առաջին նիստին

Քրդական լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանի նոր ԱԺ-ի առաջին նիստին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրդական ANF գործակալությունն անդրադարձել է Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին՝ շեշտը դնելով այն հանգամանքի վրա, որ խորհրդարանի առաջին նիստը վարել է Հայաստանում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գործակալությունը նշում է, որ Կնյազ Հասանովը վարել է Հայաստանի 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը, որը ձևավորվել է դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում:

Քրդական գործակալությունն ընդգծում է, որ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ ընտրություններից հետո Ազգային ժողովի առաջին նիստը վարում է տարիքով ամենամեծ պատգամավորը, իսկ Կնյազ Հասանովը Հայաստանի նոր խորհրդարանի ամենատարեց պատգամավորն է:

Գործակալությունը նաև անդրադարձել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի ընտրության քվեարկությանը՝ նշելով, որ Հայաստանի ԱԺ նախագահ է ընտրվել Արարատ Միրզոյանը:

Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կայացել է հունվարի 14-ին: Առաջին նիստը վարել է ՀՀ-ում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը՝ որպես ամենատարեց պատգամավոր: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]