1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Անվերահեսկելի Brexit-ի վտանգն աճել Է. Յունկեր

Անվերահեսկելի Brexit-ի վտանգն աճել Է. Յունկեր

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի անվերահսկելի ելքի սպառնալիքն աճել Է Բրյուսելի եւ Լոնդոնի միջեւ համաձայնագրի դեմ բրիտանական խորհրդարանի քվեարկությունից հետո: Եվրահանձնաժողովը դա չի ցանկանում, բայց ակտիվացնում Է Brexit-ի նման տարբերակին նախապատրաստվելը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի՝ Բրյուսելում տարածված հայտարարության մեջ:

«Ես ի գիտություն ընդունեցի Համայնքների պալատում կայացած քվեարկության արդյունքները եւ ափսոսում եմ դրանց համար,- ընդգծել Է Յունկերը:- Այդ քվեարկությունից հետո Միացյալ Թագավորության չկարգավորված դուրս գալու ռիսկն աճել Է: Սակայն մենք չենք ցանկանում, որ դա տեղի ունենա, Եվրահանձնաժողովը ակտիվացնում Է նախապատրաստությունը՝ երաշխավորելու, որ ԵՄ-ն լիովին պատրաստ Է նման սցենարին»: Ընդսմին նա ընդգծել Է, որ ԵՄ-ն «իր կողմից շարունակելու Է այդ փաստաթղթի վավերացման գործընթացը»: Բացի այդ, Յունկերը կոչ Է արել Մեծ Բրիտանիային «ամենակարճ ժամանակում հստակեցնել իր հետագա մտադրությունները»: Հունվարի 15-ին կայացած վճռական քվեարկության ընթացքում բրիտանացի պատգամավորները մերժել են Brexit-ի պայմանների շուրջը Եվրամիության հետ գործարքը: 432 պատգամավոր դեմ Է արտահայտվել գործարքին, որն անցյալ տարվա նոյեմբերին հավանության Էր արժանացել Լոնդոնի եւ Բրյուսելի կողմից 1,5 տարվա բանակցություններից հետո: Համաձայնագրի այդ նախագիծը, որի ընդունումը պնդում Էր վարչապետ Թերեզա Մեյը, պաշտպանել Է 202 պատգամավոր: Այսպիսով, գործարքը մերժվել Է 230 ձայնի տարբերությամբ, ինչը դարձել Է Մեծ Բրիտանիայի վարչապետի ամենախոշոր պարտությունը վերջին 95 տարվա ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]