Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մարմաշեն-Վահրամաբերդ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Մարմաշեն-Վահրամաբերդ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երեք մարդ 
տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմաշեն-Վահրամաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել երեք ավտոմեքենաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից։

Ըստ հաղորդագրության՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 15-ին, ժամը 15:43-ին տեղեկություն է ստացել, որ Մարմաշեն-Վահրամաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատիի մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդը՝ Մ. Թ., ծնված 1997 թ.), «Chevrolet Niva» մակնիշի (վարորդը՝ Հ. Մ.) և «Mitsubishi Pajero» մակնիշի (վարորդը՝ Ա. Վ., ծնված 1997 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Chevrolet Niva» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ս. Թ.-ն (ծնված 1964 թ.), «ՎԱԶ-2121» և «Mitsubishi Pajero» մակնիշերի ավտոմեքենաների վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ: Ս. Թ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, Ա. Վ.-ինը՝ ծանր, իսկ Մ. Թ.-ն հետազոտվելուց հետո դուրս է գրվել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]