Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցությունը 2020-ին ակտիվորեն մասնակցելու է քաղաքական բոլոր գործընթացներին

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցությունը 2020-ին ակտիվորեն մասնակցելու է 
քաղաքական բոլոր գործընթացներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում  տեղի է ունեցել «Ազատ հայրենիք» կուսակցության կենտրոնական նոր գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին կուսակցության բարձրագույն մարմնի՝ Կենտրոնական խորհրդի անդամները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ողջունելով ներկաներին՝ կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը նշել է, որ գրասենյակային նոր, հարմարավետ պայմանների ստեղծումը ներկուսակցական աշխատանքների ակտիվացման ևս մեկ հնարավորություն է, որն անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել:

«Պետք է փաստենք, որ վերջին 14 տարիների ընթացքում «Ազատ հայրենիք» կուսակցությունը իր ծանրակշիռ մասնակցությունն է ունեցել մեր հանրապետության ներքաղաքական կյանքում: Այդ ընթացքում մենք զբաղվել ենք նաև կուսակցական մարմինների, այդ թվում՝ երիտասարդական թևի, կանանց խորհրդի ձևավորման ու կայացման, կուսակցության շարքերի համալրման և այլ աշխատանքներով: Իհարկե, կուսակցաշինությունը շարունակվող գործընթաց է, և այսօր ցանկանում եմ հայտարարել, որ մենք նոր փուլ ենք մտնում, որտեղ յուրաքանչյուրիցս պահանջվելու է ավելի հետևողական աշխատանք»,- ասել է Արայիկ Հարությունյանն՝ ընդգծելով, որ այդ համատեքստում դրված է նաև սահուն սերնդափոխության հարցը:

Նրա խոսքով՝ անցած տարիների ընթացքում ձեռք բերած քաղաքական հասունությունը և փորձը լավ հիմք են, որ «Ազատ հայրենիք»-ը քաղաքական ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի:

Արայիկ Հարությունյանը վերահաստատել է, որ 2020 թվականին «Ազատ հայրենիք» կուսակցությունը ակտիվորեն մասնակցելու է քաղաքական բոլոր գործընթացներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]