Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սուր շնչառական վարակիչ հիվանդություններով պայմանավորված Շիրակի մարզի որոշ  բուժհաստատություններում հայտարարված է կարանտին   

Սուր շնչառական վարակիչ հիվանդություններով պայմանավորված Շիրակի մարզի որոշ  բուժհաստատություններում հայտարարված է կարանտին   

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ : Սուր շնչառական վարակիչ հիվանդություններով պայմանավորված՝ ապահովության նպատակով Շիրակի մարզի որոշ  բուժհաստատություններում կարանտին է  հայտարարված:

Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի Ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Պետրոսյանը, չնայած մարզում վիճակը վերահսկելի է, որոշ հաստատություններում խիստ  հսկողություն է սահմանված՝ մարդկանց  մուտքը հիվանդանոց սահմանափակված է,  տեսակցությունները միայն հատկացված ժամերին է: Սուր շնչառական վարակների աճ  մարզում կա, դրա մասին  վկայում են որոշ  բուժհաստատություններ, բայց, բարեբախտաբար, առանց ծանր կամ մահվան դեպքերի:

 Հունվարի առաջին  14 օրերի  ընթացքում Շիրակի  մարզում գրանցվել է  սուր շնչառական վարակներով  հիվանդացության 308 դեպք, նրանցից 188-ը՝  0-18 տարեկաններ, գրանցվել է թոքաբորբի  48  դեպք՝ նրանցից 16 երեխաներ, նաև՝ ջրծաղիկի 47 դեպք: Գրանցված   սուր շնչառական 308  հիվանդից հոսպիտալացվել է  28-ը: 

«Մարզում այդ ախտանիշներով ոչ մի հիվանդ այս պահին չի գտնվում վերակենդանացման բաժանմունքում, չի գրանցվել մահվան դեպք: Ստացիոնար բուժհաստատություններում հայտարարվել է կարանտին: Խիստ է հսկողությունը մարդկանց  ելումուտի առումով, կրճատվել են տեսակցության ժամերը»,-նշեց պատասխանատուն՝  հավելելով որ դպրոցներում վերահսկողություն է  իրականացվում Հիվանդությունների վերահսկողության ու կանխարգելման ազգային ինստիտուտը: «Դպրոցական առաջին օրերին  մենք  որոշ դպրոցներում ջերմաստիճանի ցածր լինելու վերաբերյալ  դժգոհություններ ստանում էինք, բայց այս պահին արդեն բողոքներ չկան»:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]