Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թրամփը հայտարարել Է, որ միայն արգելապատը կարող Է կանգնեցնել միգրանտներին

Թրամփը հայտարարել Է, որ միայն արգելապատը կարող Է կանգնեցնել միգրանտներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Հոնգուրասից միգրանտների նոր քարավանի վերաբերյալ տեղեկատվության ֆոնին հայտարարել Է, որ միայն արգելապատը կարող Է նրանց կանգնեցնել, եւ կոչ Է արել դադարեցնել շաթդաունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ միգրանտների նոր քարավանը հունվարի 15-ին Հոնդուրասի Սան Պեդրո Սուլա քաղաքից ուղեւորվել Է ԱՄՆ-ի կողմը:
Միգրանտների թիվը, որոնք գալիս են քարավանի կազմում, դեռեւս հայտնի չԷ: Առանձին ԶԼՄ-ներ հաղորդում են, որ քարավանը ներառում Է ավելի քան 500 մարդու:
«Մեծ նոր քարավանը դեպի մեր հարավային սահմանն Է շարժվում Հոնդուրասից: Նենսիին (Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին) եւ Չաքին (Սենատում Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Չաք Շումերը) ասացեք, որ շրջակայքում թռչող դրոնը նրանց չի կանգնեցնի: Միայն պատը կօգնի: Միայն պատը կամ պողպատե արգելապատնեշը կպահպանի մեր երկրի անվտանգությունը: Դադարեցրեք քաղաքական խաղերը եւ դադարեցրեք շաթդաունը»,- գրել Է Թրամփը Twitter-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]