Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

2019 թվականի սկզբից Եվրոպա են ժամանել երկու հազարից ավելի միգրանտներ ու փախստականներ

2019 թվականի սկզբից Եվրոպա են ժամանել երկու հազարից ավելի միգրանտներ ու փախստականներ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականի առաջին երկու շաբաթվա ընթացքում Եվրոպա են ժամանել երկու հազարից ավելի միգրանտներ ու փախստականներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ժնեւում կայացած բրիֆինգում հայտարարել Է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը:

ՄՄԿ-ի տվյալներով՝ տարեսկզբից եվրոպական ափեր Է հասել 2,2 հազար մարդ, զոհվել Է 16 փախստական: Ամենից ավելի շատ միգրանտներ են ժամանել Իսպանիա (1609 մարդ), Հունաստան (489) եւ Իտալիա (53): Անցյալ տարվա նույն այդ ժամանակաշրջանում Եվրոպա Էր հասել 1915 մարդ, ընդ որում զոհվել Էր 194 միգրանտ: ԵՄ-ի Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնն ստանձնած Ռումինիայի ներկայացուցիչը՝ Մելանյա-Գաբրիելա Չոթը, հունվարի 15-ին Եվրոպական խորհրդարանում հայտնել Է, որ 2018 թվականին մոտավորապես 150 հազար միգրանտներ են ժամանել Եվրամիության երկրներ, ինչը մեկ քառորդով պակաս Է 2017 թվականի ցուցանիշի համեմատությամբ:

«Միջերկրական ծովի գոտում միգրացիայի հետ կապված իրադրությունը վերջին տարիներին զգալիորեն բարելավվել Է: Այդ մասին վկայում են եվրոպական աշխարհամաս ժամանած միգրանտներին վերաբերող տվյալները. 2018 թվականին նրանք 150 հազար Էին, ինչը մեկ քառորդով նվազում Է 2017 թվականի իրադրության մոակարդակի համեմատությամբ: Դա ամենացածր մակարդակն Է վերջին հինգ տարվա ընթացքում»,- ընդգծել Է Չոթը: Ընդ որում՝ 2018 թվականի ցուցանիշը 92 տոկոսով ցածր Է միգրացիոն հոսքի այն բարձրակետից, որը դիտվել Է ճգնաժամային 2015 թվականին: Այդ ամենը ցույց Է տալիս, որ հանգուցային երկրների հետ գլոբալ գործողությունները եւ համագործակցությունը գործուն են եւ պետք Է շարունակվեն»,-նշել Է ԵՄ-ի Նախարարների խորհրդի ներկայացուցիչը, հաղորդել ՌԻԱ Նովոստին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]