Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Nokia-ն վերստին հարյուրավոր աշխատողների Է կրճատում

Nokia-ն վերստին հարյուրավոր աշխատողների Է կրճատում
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուստահաղորդակցական սարքավորումների ֆիննական արտադրողը՝ Nokia-ն, պլանավորում Է շուրջ 350 աշխատողների կրճատել Ֆինլանդիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 15-ին հայտնել Է Yle հեռուստաընկերությունը:
Բոլոր կրճատումները պետք Է կատարվեն 2019 թվականին: Դրանք կվերաբերեն ընկերության բոլոր ստորաբաժանումներին, բացի Օուլուի գործարանից: Ներկայում Nokia-ի ֆիննական ստորաբաժանումներում աշխատում Է շուրջ 6 հազար մարդ:
Կրճատումները կանցկացվեն միջոցների խնայողության ծրագրի շրջանակներում, որի համաձայն, ընկերությունը պլանավորում Է մինչեւ 2020 թվականի վերջը ծախսերը նվազեցնել տարեկան 700 մլն եվրոյով: Nokia-ում նշել են, որ այդ միջոցառումներն անհրաժեշտ են երկարաժամկետ հեռանկարում նրա մրցունակությունը պահպանելու համար:  
Կրճատումներ են նախատեսված նաեւ արտասահմանյան գրասենյակներում, որտեղ աշխատում Է մոտավորապես 100 հազար մարդ, սակայն ընկերությունն առայժմ չի հայտնում, թե այդ գործընթացը քանի աշխատատեղի եւ որ երկրներին կարող Է վերաբերել:
Վերջին տարիներին Nokia-ն արդեն մի քանի անգամ կրճատել Է անձնակազմը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]