Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՅԴ-ն ընդհանուր ժողով կգումարի և Բյուրոյի նոր կազմ կընտրի

 ՀՅԴ-ն ընդհանուր ժողով կգումարի և Բյուրոյի նոր կազմ կընտրի

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում հունվարի 16-24-ը տեղի կունենա ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը, որին կմասնակցեն աշխարհի շուրջ 30 երկրներից ավելի քան 100 ներկայացուցիչներ և հրավիրյալներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակից, Ընդհանուր ժողովի հանդիսավոր բացումը տեղի կունենա հունվարի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում: Ընդհանուր ժողովը կքննարկի ՀՅ Դաշնակցության նախորդ 4 տարիների գործունեությունը, կորոշի կուսակցության առաջիկա տարիների ռազմավարությունն ու անելիքները։ Ժողովի ավարտին կընտրվի կուսակցության բարձրագույն գործադիր մարմնի՝ ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]