Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

TAROM ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա

TAROM ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային ավիաընկերությունները շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել հայկական ավիափոխադրումների շուկայի նկատմամբ: Հայկական շուկա է մուտք գործում ռումինական TAROM ավիաընկերությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունվարի 18-ին տեղի կունենա հայկական շուկա ավիաընկերության նորամուտի շնորհանդեսը: 

Շնորհանդեսին կմասնակցեն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցներ, ՀՀ-ում Ռումինիայի դեսպանության ներկայացուցիչներ, ինչպես նաև իրենց մասնակցությունը կցուցաբերեն մոտ 80 ավիագործակալությունների ներկայացուցիչներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]