Մարգարիտա Գասպարյանը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ փուլ
13:40, 15 Հունվար 2019
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի թենիսի բաց առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց մենախաղի առաջին շրջանում նա մրցում էր չինուհի Չժու Լինի հետ: 1 ժամ 51 րոպե ձգված մրցախաղում Գասպարյանը հաղթեց 4:6, 6:2, 6:2 հաշվով:
Ավստրալիայի բաց առաջնությունը թենիսի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից հերթականն է, որն անցկացվում է Մելբուռն քաղաքի համանուն այգու կորտերում: Մրցաշարն անցկացվում է արդեն 107-րդ անգամ: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանց պայքարում` Կարոլին Վոզնյացկին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում