Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս 2022

Վենեսուելան նվազագույն աշխատավարձը բարձրացրեց 300 տոկոսով

Վենեսուելան նվազագույն աշխատավարձը բարձրացրեց 300 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելան նախագահ Նիկոլաս Մադուրոն հունվարի 14-ին հայտարարել Է երկրում նվազագույն աշխատավարձը 300 տոկոսով բարձրացնելու մասին: Արդյունքում այն 4,5 հազար բոլիվարից կբարձրանա մինչեւ 18 հազար բոլիվար (մոտավորապես 6,52 դոլար): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al Jazeera-ն: 2018 թվականի ընթացքում նվազագույն աշխատավարձը բարձրացվել Էր հինգ անգամ:

Մադուրոն նաեւ խոստացել Է կայունացնել երկրի տնտեսությունը, որի մասշտաբները կրկնակի կրճատվել են վերջին հինգ տարվա ռեցեսիայի ընթացքում: Վերջին ժամանակներս Վենեսուելայում արժեզրկումը կազմում Է շուրջ 2 մլն տոկոս: Երկրի բնակիչները բախվում են պարենի եւ դեղարայքի անբավարարության, ինչը հանգեցրել Է այն բանին, որ երկրից 3 մլն մարդ Է մեկնել վերջին երեք տարվա ընթացքում:

«Սա առաջին դեպքը չԷ, որ նախագահ Մադուրոն հայտարարում Է փոփոխությունների մասին,-նշում Է վենեսուելացի վերլուծաբան Ռամոն Պինանգոն:-Ցավոք, այս փոփոխությունները, որպես կանոն, բերում են արժեզրկման արագացման: Մենք արդեն գիտենք, որ նման հայտարարություններին հաջորդող օրը գները բարձրանում են, մենք բախվում ենք գերարժեզրկման ու դեֆիցիտի», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]