Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մանե Թանդիլյանի կարծիքով` «Իմ քայլը» ԱԺ փոխխոսնակ ընտրելու համար կարող էր չցուցաբերել խմբակցության միասնական դիրքորոշում

Մանե Թանդիլյանի կարծիքով` «Իմ քայլը» ԱԺ փոխխոսնակ ընտրելու համար կարող էր 
չցուցաբերել խմբակցության միասնական դիրքորոշում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ԱԺ փոխնախագահի թեկնածու Մանե Թանդիլյանը վիճարկելի է համարում «Իմ քայլը» խմբակցության` ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության համար մեծ համամասնություն ունեցող խմբակցության թեկնածուին ձայն տալու դիրքորոշումը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թանդիլյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Այս տեսակ ընտրության հնարավորություն կարող է չլինել: Սա այն եզակի դեպքն է, երբ «Իմ քայլը» կարող էր չցուցաբերել խմբակցության դիրքորոշում: Եվ այդ դիրքորոշման աղբյուրը շարունակում է մնալ վիճարկելի: Այնուամենայնիվ, ցանկացած ընտրություն ինձ համար հարգանքի է արժանի»,-ասաց Թանդիլյանը:

Նա շեշտեց, որ «Լուսավոր Հայաստանը» և «Իմ քայլը» խմբակցություններն ունեն տարբեր դիրքորոշումներ տարբեր հարցերի շուրջ: «Լուսավոր Հայաստանը» անկախ է, ունի իր կարծիքը տարբեր հարցերում և բոլորից տարբեր մոտեցումեր ունի:

Անդրադառնալով հարցին, թե ԱԺ փոխխոսնակ չընտրվելու դեպքում հնարավո՞ր է, արդյոք, որ ինքը դառնա հանձնաժողովներից մեկի նախագահ, Թանդիլյանը չբացառեց այդ հնարավորությունը: Նա նաև նշեց, որ իրենք ունեն մի քանի թեկնածուներ:

Թանդիլյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովների նախագահների բաշխումը տեղի է ունենում որոշակի սկզբունքով : «Լուսավոր Հայաստան»-ին մեկ հանձնաժողովի նախագահի հաստիք է հասնում: Եվ  կախված նրանից, թե որ հանձնաժողովը կընտրեն, կորոշեն, թե իրենց խմբակցությունից ով կլինի նախագահ:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քվեարկության մեկնարկից առաջ ԱԺ ամբիոնից հայտնել էր, որ երկարատև քննարկումներից հետո որոշել են ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնի համար իրենց քվեն տալ ընդդիմության այն թեկնածուին, որը առավել մեծ համամասնությամբ է ներկայացված խորհրդարանում:

Ազգային ժողովում ընթանում է փոխնախագահների ընտրության քվեարկությունը:

«Իմ քայլը» դաշինքը ԱԺ փոխնախագահների պաշտոնում առաջադրել է Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները: ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար ընդդիմադիր քաղաքական ուժերից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն Վահե Էնֆիաջյանն է, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուն` Մանե Թանդիլյանը:

Հունվարի 14-ին կայացած նիստում 7-րդ գումարման Ազգային ժողովի 132 պատգամավորների 131 կողմ ձայնով Արարատ Միրզոյանը միաձայն ընտրվել է ԱԺ նախագահի պաշտոնում:

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված են 3 քաղաքական ուժ. «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]