Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գործադուլներ են սկսվել Գերմանիայի ութ օդանավակայաններում. DPA

Գործադուլներ են սկսվել Գերմանիայի ութ օդանավակայաններում. DPA

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ութ օդանավակայանների անվտանգության ծառայությունների աշխատակիցները ձեռնամուխ են եղել նախազգուշական գործադուլների: Ինչպես հունվարի 15-ին հայտնել Է DPA գործակալությունը, դրանք Verdi արհմիության կոչով անցկացվում են Բրեմենում, Համբուրգում, Հաննովերում, Դրեզդենում, Լայպցիգում, Մյունխենում, Էրֆուրտում, ինչպես նաեւ Մայնի Ֆրանկֆուրտի ավիահանգույցում, որը խոշորագույնն Է երկրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործադուլները կավարտվեն տարբեր ժամերի՝ տեղական ժամանակով ժամը 18:00-ից մինչեւ 00:00-ն: Գերմանիայի օդանավակայանների միավորման տվյալներով՝ այդ ընթացքում դրանք կխախտեն 220 հազար ուղեւորների պլանները: Առայժմ հայտնի չԷ, թե քանի չվերթ Է չեղարկվելու: Հայտնի Է, որ միայն Մայնի Ֆրանկֆուրտում չեղարկված Է չվերթների գրեթե կեսը՝ 1200-ից 570-ը:

Verdi-ն ցանկանում Է, որ գերմանական օդանավակայանների անվտանգության ծառայությունների 16 հազար աշխատողների նշանակվի միասնական աշխատավարձ՝ ժամում 20-ական դոլար: Առայժմ աշխատավարձը կախված Է տարածաշրջանից, ինչպես նաեւ այն բանից, թե հատկապես ինչ Է մտնում անվտանգության աշխատակցի պարտականությունների մեջ:

Գերմանիայի գործատուների միավորման ղեկավարը քննադատության Է ենթարկել արհմիության մեթոդները: «Verdi-ն կանխամտածված սահմանափակում Է տասնյակ հազարավոր ուղեւորների տեղաշարժը եւ այդպիսով վնաս հասցնում մեր տնտեսությանը: Կարծում եմ, որ նման միջոցները միանգամայն անհամասանական են»,-ասել Է միավորման ղեկավար Շտեֆեն Կամպետերը:

Անցած ու նախանցած շաբաթներին արդեն գործադուլներ են անցկացվել Գերմանիայի հինգ օդանավակայաններում: Չեղարկվել Է ավելի քան 500 չվերթ, գործադուլները խախտել են ավելի քան 110 հազար ուղեւորների պլանները: Աշխատավարձի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նշանակված Է հունվարի 23-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]