Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում վթարի հետեւանքով 13,3 հազար լիտր շոկոլադ է թափվել ճանապարհին

ԱՄՆ-ում վթարի հետեւանքով 13,3 հազար լիտր շոկոլադ է թափվել ճանապարհին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 14-ին ԱՄՆ-ի Ֆլագսթաֆ քաղաքի (Արիզոնայի նահանգ) մերձակայքում տեղի ունեցած վթարի պատճառով շրջվել Է ցիստեռն-կցանքը, ինչի հետեւանքով շուրջ 13,3 հազար լիտր հեղուկ շոկոլադ Է թափվել ճանապարհի երթեւեկելի մաս: Այն մաքրելու համար պահանջվել Է շուրջ չորս ժամ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Արիզոնայի հասարակական անվտանգության վարչությունը:

«Շոկոլադի գետն արգելափակում Է արեւմտյան ուղղությամբ տրանսպորտի երթեւեկությունը I-40 մայրուղով՝ Ֆլագսթաֆից դեպի արեւելք ընկած հատվածում: Ավտոցիստեռնը, որը 13,3 հազար լիտր շոկոլադ Էր տեղափոխում, շրջվել Է»,- ճշտել Է գերատեսչությունն իր Twitter-ում:

Ճանապարհատրանսպորտային պատահարից վարորդները չեն տուժել: Վթարի պատճառ Է դարձել ավտոմոբիլի կցորդման եւ ցիստեռնի հետ կցանքի անսարքությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]