Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԿԸՀ-ն բաշխել է ՏԻՄ ընտրությունների համար ձևավորված 22 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները

ԿԸՀ-ն բաշխել է ՏԻՄ ընտրությունների համար ձևավորված 22 տեղամասային 
ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԸՀ-ն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է 2019 թվականի փետրվարի 17-ին հանրապետության 14 համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների համար ձևավորված 22 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է հետևյալ համամասնությամբ՝ Իմ քայլը դաշինք` 15-ական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 4-ական «Լուսավոր Հայաստան» կուսակցություն` 3-ական»,- նշեց Մուկուչյանը:

Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները տեղի են ունենալու 2019 թվականի փետրվարի 17-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]