Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հուլիս

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովը քննարկելու է Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգի հանձնաժողովը ձմեռային նստաշրջանի ընթացքում քննարկելու է նաև Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: 

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հարցերով համազեկուցող Ստեֆան Շեննաքի փոխանցմամբ՝ ադրբեջանցի քաղբանտարկյալ բլոգեր Մեհման Հուսեյնովի և մյուսների վերաբերյալ քննարկումը տեղի կունենա հինգշաբթի օրը:

Կոռուպցիոն բացահայտումներ իրականացնող ընդդիմադիր ակտիվիստ և բլոգեր Մեհման Հուսեյնովը դեկտեմբերի 26-ին բանտում հացադուլ է սկսել:

Հացադուլի պատճառ է հանդիսացել նրա դեմ հարուցված նոր շինծու քրեական գործը: Հուսեյնովը մեղադրվում է քննչական մեկուսարանի հսկիչներից մեկին ծեծելու մեջ, սակայն ինքը պնդում է, որ այդ մեղադրանքն ամբողջությամբ կեղծ է:

Ադրբեջանցի 9 քաղբանտարկյալներ  հացադուլ են սկսել և իրենց համերաշխությունը հայտնել  դեկտեմբերի վերջին բանտում հացադուլ սկսած   ընդդիմադիր բլոգեր Մեհման Հուսեյնովին: 

Ադրբեջանցի իրավապաշտպան Օգթայ Գյուլալիևի փոխանցմամբ՝ հացադուլ սկսած քաղբանտարկյալներին հնարավոր է միանան նաև այլ քաղբանտարկյալներ:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ