Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

Brexit-ի համաձայնագիրն սպառնալիքի տակ Է հայտնվել բրիտանացի պատգամավորների մտահոգությունների պատճառով. Մեյ


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագիրն սպառնալիքի տակ Է գտնվում Իռլանդիա կղզում սահմանի կարգավիճակի կապակցությամբ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորների մտահոգությունների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը գրել Է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին հղված պատասխան նամակում: Փաստաթուղթը հունվարի 14-ին հրապարակվել Է բրիտանական կառավարության ղեկավարի գրասենյակի կողմից:

«Համաձայնագիրն սպառնալիքի տակ Է գտնվում, քանի որ խորհրդարանը երկյուղներ ունի այն բանի կապակցությամբ, թե մենք ինչ կերպ ենք ապահովելու մեր պարտավորությունները Իռլանդիայի Հանրապետության հետ Հյուսիսային Իռլանդիայի սահմանի հարցում»,-նշել Է նա:

Brexit-ի շուրջ գործարքի դրույթների համաձայն, Միացյալ Թագավորության կազմի մեջ մտնող Հյուսիսային Իռլանդիան եվրոպական միասնական շուկայում եւ ԵՄ-ի մաքսային միությունում կմնա Brexit-ից հետո ընկած անցումային ամբողջ ժամանակաշրջանում՝ ընդսմին բաց պահելով մուտքը բրիտանական շուկա: Այս գաղափարի հակառակորդների կարծիքով՝ դա կբերի պետության ամբողջականության խախտման:

Եվրախորհուրդը եւ Եվրահանձնաժողովը հունվարի 14-ին հրապարակել են Մեծ Բրիտանիայի վարչապետին հղված նամակը, որում պարզաբանվում են Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի դրույթները բրիտանական խորհրդարանում այդ փաստաթղթի շուրջ հունվարի 15-ին նախատեսված քվեարկության նախաշեմին: Բաց նամակում Տուսկը եւ Յունկերը ոչ մի իրավաբանական երաշխիք չեն տվել Մեյին, այլ միայն ծավալուն կերպով պարզաբանել են Բրյուսելի մոտեցումները համաձայնագրի գլխավոր չլուծված խնդրի՝ Brexit-ից հետո Իռլանդիայի Հանրապետության եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ սահմանի հսկողության ռեժիմի նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ