Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հուլիս

Հարավային Կորեայի դատարանը պարտավորեցրեց փոխհատուցում վճարել «Սեւոլ»-ի կործանումից ողջ մնացածներին


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի դատարանը վճռել Է, որ երկրի իշխանությունները եւ նավի սեփականատեր ընկերությունը պետք Է փոխհատուցում վճարեն 2014 թվականին «Սեւոլ» լաստանավի կործանումից ողջ մնացածներին եւ նրանց ընտանիքներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով դատարանի որոշումը:

Ինչպես նշում Է գործակալությունը, 76 մարդ՝ փրկվածների թվից 20-ը (16 դպրոցական եւ չուրս մեծահասակ ուղեւոր) եւ նրանց ընտանիքները, 2015 թվականի սեպտեմբերին դատի են տվել կառավարությանը եւ «Սեւոլ»-ի սեփականատեր ընկերությանը՝ «Չոնհեչժին»-ին: Նրանք հայտարարել են, թե չեն կարող ընդունել այն փաստը, որ կառավարությունը փոխհատուցումների չափը որոշել Է այն ժամանակ, երբ «միջադեպի վերաբերյալ ճշմարտությունը մնում Է չպարզված»:

Անսանի Սուվոն քաղաքի առաջին ատյանի դատարանի մասնաճյուղի գլխավոր դատավոր Սուն Չժու Չհոլը որոշում Է կայացրել հօգուտ հայցվորների եւ պատասխանողներին պարտավորեցրել Է 80 մլն վոնի չափով (ավելի քան 71 հազար դոլար) փոխհատուցում վճարել ողջ մնացածներից յուրաքանչյուրին եւ 2-ից մինչեւ 32 մլն վոն (մոտավորապես 2-ից մինչեւ 28 հազար դոլար)՝ նրանց ընտանիքի անդամներին: «Սեւոլ» մարդատար լաստանավը խորտակվել Է 2014 թվականի ապրիլի 16-ին:

Հարավային Կորեայի արդի պատմության մեջ ամենախոշոր ողբերգություններից մեկի զոհ Է դարձել 295 մարդ, որոնցից 250-ը՝ 15-ից մնչեւ 19 տարեկան դպրոցականներ Էին: Ինը մարդու մարմին մինչեւ այսօր չի գտնվել: Ընդամենը նավի վրա վթարի պահին գտնվում Էր 476 մարդ, որոնցից հաջողվել Է փրկել 172-ին: Լաստանավի խորտակման հետեւանքով անհետ կորածների որոնման գործողությունը դադարեցվել Է 2014 թվականի նոյեմբերին՝ դրա անցկացման հետ կապված դժվարությունների կապակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ