1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ջիջի Հադիդը Միլանում Prada իտալական մակնիշի ցուցադրությանը ներկայացել է կարճ սանրվածքով

Ջիջի Հադիդը Միլանում Prada իտալական մակնիշի ցուցադրությանը ներկայացել է կարճ 
սանրվածքով

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի սուպերմոդել Ջիջի Հադիդը Միլանում կազմակերպված Նորաձեւության շաբաթի ժամանակ մասնակցել է Prada իտալական բրենդի ցուցադրությանը: Դրան նվիրված տեսանյութը մոդելը Instagram-ում հրապարակել է հունվարի 13-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Շոուի ընթացքում 23-ամյա մոդելը ցուցադրել Է բաց-երկնագույն զգեստ-բլուզ՝ փայլուն բաղադրատարրերով, եւ մեծ սեւ երկարաճիտ կոշիկներ: Հոլովակում նաեւ երեւում Է, որ Հադիդի մազերը կարճ կտրված են:

«Երբ նույնիսկ չես հավատում, որ այսպիսի երազանքները կարող են իրականանալ… Ինձ համար մեծ պատիվ Է՝ մասնակցել Prada-ի աշուն-ձմեռ 2019-ի ցուցադրությանը»,-նշել Է թոփ-մոդելը եւ շնորհակալություն հայտնել Միուչ Պրադին ու շոուի կազմակերպիչների թիմին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]