Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մանե Թանդիլյանը ԱԺ փոխխոսնակ ընտրվելու դեպքում խոստանում է հավասարաչափ ծառայել բոլոր պատգամավորներին

Մանե Թանդիլյանը ԱԺ փոխխոսնակ ընտրվելու դեպքում խոստանում է հավասարաչափ 
ծառայել բոլոր պատգամավորներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ընդդիմադիր փոխնախագահի թեկնածու Մանե Թանդիլյանն ընտրվելու դեպքում խոստանում է լինել բոլոր պատգամավորների փոխխոսնակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թանդիլյանը հայտարարեց հունվարի 14-ին տեղի ունեցած Ազգային ժողովի առաջին նիստում:

«Իմ քաղաքական ուղին սկսվել է ընդդիմադիր պայքարից: Այդ ընթացքում ես հասկացել եմ, որ հետևանքների դեմ պայքարն անարդյունավետ է և պետք է պայքարել պատճառների դեմ: Իմ ընդդիմախոսությունը ծառայել է մեր ժողովրդի առաջընթացին ու զարգացմանը: Այսօր մենք ձեզ հետ միասին պետք է ընտրենք խորհրդարանական երկրի խորհրդարանի փոխնախագահի ընդդիմադիր թեկնածու, ով պետք է կարողանա ստեղծել ընդդիմադիր նախագահի տեղակալի մշակույթը: Մեկ տարվա ընթացքում ես հասկացել եմ, թե ինչ կարևոր դերակատարում կարող է ունենալ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակը ԱԺ պատգամավորների գործունեությունում, երբ նրանց ձայնը լրացվել է: Ես կարող եմ վստահ ասել, որ իմ ընտրվելու պարագայում նման արատավոր դեպքեր հաստատ չեն լինելու: Ընտրվելու պարագայում խոստանում եմ լինել բոլորի փոխխոսնակը: Չեմ ունենալու սիրելի պատգամավորներ, եթե որևէ բան կարելի է մեկ պատգամավորի, ապա դա կարելի է բոլորին»,- ասաց Թանդիլյանը:

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է 3 քաղաքական ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն և «Լուսավոր Հայաստան» կուսակցություն: ԱԺ 2 փոխնախագահներին առաջադրում է մեծամասնություն ունեցող խմբակցությունը, իսկ 3-րդ փոխնախագահի պաշտոնը Սահմանադրության համաձայն տրվում է ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկին: «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում առաջադրել է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը:

«Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել է ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածուին պաշտպանելու մասին:

ԱԺ նախագահ է ընտրվել Արարատ Միրզոյանը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]