Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մարգարիտա Տերեխովայի ընտանիքը ֆինանսական օգնություն Է խնդրում դերասանուհու բուժման համար

Մարգարիտա Տերեխովայի ընտանիքը ֆինանսական օգնություն Է խնդրում դերասանուհու բուժման համար

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասանուհի Մարգարիտա Տերեխովայի համար շուրջօրյա խնամք եւ թանկարժեք դեղորայք են պահանջվում, ընտանիքը ֆինանսական օժանդակություն Է խնդրում նրա բուժման համար:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Կինեմատոգրաֆիստների միության կայքում: Ժողովրդական դերասանուհի Մարգարիտա Տերեխովան հայտնի Է Պավել Լյուբիմովի «Ալիքների վրայով վազողը», Անդրեյ Սմիռնովի «Բելառուսական կայարան», Անդրեյ Տարկովսկու «Հայելի» եւ այլ կինոնկարներում խաղացած դերերով: Դերասանուհին երկար ժամանակ տառապում Է Ալցհայմերի հիվանդությունից:

«Նա գամված Է անկողնուն, եւ նրա համար թանկարժեք դեղորայք, շուրջօրյա խնամք են պահանջվում, որոնք պահպանում են նրա հարմարավետ վիճակը: Ընտանիքն ուժերի եւ հնարավորությունների համեմատ արժանի խնամք Է ապահովում, բայց դրա համար փողն աղետալիորեն չի բավականացնում: Եթե դուք հնարավորություն ունեք, շնորհակալ կլինենք ցանկացած գումարի փոխանցման համար»,- ասված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]